Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում վարձով է ապրում

Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում վարձով է ապրում
17.02.2017 | 19:32

Տարիներ առաջ Վահագն Հովնանյանն ինձ Վահագնի թաղամասում մեկ հողակտոր է նվիրել, որն այլևս իմը չէ` լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ միջոցներով է ձեռք բերել Վահագնի թաղամասում գտնվող բնակարանը, երբ ընդամենը եղել է պետական պաշտոնյա, պատասխանեց Սեյրան Օհանյանը։

«Այսօր Վահագնի թաղամասում բնակվում եմ վարձով»,- ասաց Սեյրան Օհանյանը։ Նա ասաց, թե իրականությանը չեն համապատասխանում մամուլի հրապարակումները, որ իբր իրեն է պատկանում Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա» շինությունը՝ իր հարակից տարածքով։ Վարդան Օսկանյանն էլ, միջամտելով Սեյրան Օհանյանի խոսքը, ասաց, թե տարիներ առաջ Վահագն Հովնանյանն իրեն ասել է, որ Սեյրան Օհանյանի ծառայությունը հարգած և գնահատած լինելու համար ուզում է նրան հողակտոր նվիրել։ «Դա ես կարող եմ վկայել, Վահագն Հովնանյանը մահացել է, բայց այդ մասին ինձ ասել է»,- ասաց Վարդան Օսկանյանը։

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ